Համաշխարհային ճանաչում վայելով դիրիժոր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը կրկին նոմինացված է «Grammy» մրցանակի՝ «Լավագույն դասական վոկալային սոլո ալբոմ» («Best Classical Solo Vocal Album») անվանակարգում, հայտնում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքը։
«Ամերիկացի հիանալի տենորի հետ մեր CD-ն նոմինացվել է «Grammy» մրցանակի՝ «Լավագույն դասական վոկալ» անվանակարգում»,- նշված է մաեստրո Կոնստանտին Օրբելյանի Facebook-յան էջում։
Մրցանակաբաշխությանը նոմինացված է ամերիկացի հայտնի տենոր, Metropolitan Opera-ի սոլիստ Սթիվեն Կոստելոյի ալբոմը, որը ձայնագրվել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։
Ի դեպ, նախորդ տարի Կոնստանտին Գարիեւիչը կրկին նոմինացված էր «Grammy» մրցանակի՝ օպերային հայտնի բորիտոն, հանգուցյալ Դմիտրի Խվորոստովսկու հետ համատեղ աշխատանքի համար։