Երգչուհի Իվետա Մուկուչյանը միշտ ոճային է ու առանձնանում է իր կերպարներով։
Այս անգամ երգչուհին կիսվել է նոր լուսանկարով, որն արվել է Բեռլինում։ Իվետա Մուկուչյանը ցույց է տվել աշնանային street style-ը. նա բաց գույնի սպորտային տաբատ է կրում, բեժ բլուզ, սեւ վերնազգեստ։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական մեկնաբանություններ արել։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին կրկին գրավիչ կերպարում էր։ Ինքնանկարն արվել էր վերելակում։ Իվետան ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում՝ տաբատ, վերնազգեստ եւ կաշվե բաճկոն։ Կերպարն ամբողջացրել էին սպորտային կոշիկները։ Հմայիչ երգչուհին արձակել էր մազերը, նուրբ շպար ընտրել։ «Այս հյուրանոցում այնքան հիշողություններ կան»,- այս մակագրությամբ էր ուղեկցվում լուսանկարը։