Ամերիկացի երգչուհի Մադոննան շոկի է ենթարկել իր երկրպագուներին՝ հրապարակելով տեսանյութ, որում բաժակով խմում է իր մեզը: 61-ամյա երգչուհին տեսանյութը հրապարակել է Ինստագրամի իր էջում:

Կադրերում երգչուհին սառույցով լի լոգարանում է և խմում է իր մեզը:

«Շատ լավ է մի բաժակ մեզ խմելը սառույցով լոգանք ընունելուց հետո»,- ասում է Մադոննան և հավելում, որ նման պրոցեդուրաներն օգնում են իրեն վերականգնել ուժերը  շրջագայության շրջանակում տված համերգներից հետո:

Տեսանյութում ներկա է նաև երգչուհու պարուհին՝ Ախլամալիկ Ուիլյամսը:

Մինչև հիմա պարզ չէ՝  մեզի վերաբերյալ Մադոննան կատակում էր, թե ոչ: