Զուգընկերներ, որոնք կօգնեն հաղթահարել բոլոր դժվարությունները․․․

Խոյ

Ձեզ խորհուրդ է տրվում հանդիպել Առյուծի, Աղեղնավորի կամ էլ Երկվորյակների հետ: Այնպիսի կրքոտ և էներգիայով լեցուն մարդու համար, ինչպիսիք դուք եք, կարևոր է գտնել զուգընկեր, ով կկարողանա ապրել այն կատաղի ռիթմով, որին դուք եք սովոր: Կենդանակերպի մյուս նշաններին կարող է վախեցնել Ձեր բնավորությունը:

Ցուլ

Ձեզ խորհուրդ է տրվում հանդիպել Այծեղջյուրի, Կույսի կամ Ձկների հետ: Դուք բավական կամակոր եք, նաև չեք սիրում փոփոխություններ և տանել չեք կարողանում անկանխատեսելիությունը, հենց այդ պատճառով Ձեզ չի համապատասխանի անկանխատեսելի և անհաստատ բնավորությամբ մարդը, չէ՞ որ նրանց հետ հարաբերություններում կլինեն բազմաթիվ անցանկալի անակնկալներ:

Երկվորյակներ

Ձեզ խորհուրդ է տրվում հանդիպել Կշեռքի, Ջրհոսի կամ Խոյի հետ: Ձեր էներգիան անսահման է, բայց նույն ժամանակ դուք արագ շեղում եք Ձեր ուշադրությունը, և Ձեզ համար դժվար է երկար կենտրոնանալ ինչ-որ մեկ բանի վրա: Հենց այդ պատճառով Ձեզ հարկավոր է մարդ, ով կունենա նույնքան էներգիա, որքան դուք: Ձեզ հարկավոր է զուգընկեր, ով կկիսի Ձեր կիրքն ու հետաքրքրությունը կյանքի հանդեպ:

Խեցգետին

Ձեզ խորհուրդ է տրվում հանդիպել Այծեղջյուրի, Կույսի կամ Ցուլի հետ: Դուք շատ նուրբ և զգայուն հոգի ունեք, նաև բարի սիրտ: Դուք ամբողջ ուժով փորձում եք հոգալ Ձեզ շրջապատող մարդկանց մասին: Բայց հաճախ ուրիշներին օգնելու փորձերի ժամանակ դուք անտեսում եք ինքներդ Ձեզ: Ձեզ հարկավոր է հանդիպել այն մարդու հետ, ով, ի պատասխան Ձեզ, կնվիրի իր հոգատարությունը:

Առյուծ

Ձեզ խորհուրդ է տրվում հանդիպել Կշեռքի, Ձկների կամ Խոյի հետ: Դուք, ինչպես առյուծը, ուժեղ բնավորություն ունեք: Դուք չեք վախենում ասել ամեն ինչ, ինչ մտածում եք և զգում: Ձեզ պետք է, որ Ձեր զուգըկները լինի խոսկան և լսի այն ամենը, ինչ դուք եք նրան ասում:

Կույս

Ձեզ խորհուրդ է տրվում հանդիպել Ցուլի, Այծեղջյուրի կամ Խեցգետնի հետ: Ձեզ հարկավոր է զուգընկեր, որը ոչ միայն կհասկանա Ձեր պահանջմունքները, այլ նաև պատրաստակամություն կցուցաբերի փորձել դրանք բավարարել:

Շարունակությունն այստեղ՝ 3 Կենդանակերպի նշան, որոնց հետ դուք երջանիկ կլինեք հարաբերություններում