
Սվետլանա Լոբոդան Instagram-ում կատարած նոր գրառումով է հետաքրքրել երկրպագուներին: Միկրոբլոգում աստղը լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է համարձակ, փայլուն զգեստով եւ նույն ոճի բարձրակրունկներով:
Լուսանկարին կից երգչուհին գրել է․ «Շուտովերկուշաբթի է»։ Թե ինչ է նկատի ունեցել Սվետլանան, երկրպագուները մինչեւ վերջ չեն հասկացել։ Երգչուհու արվեստին հետեւող երկրպագուները վստահ են, որ նա հայտարարել է հերթական ալբոմի թողարկման մասին։ Այս տարբերակը ենթադրողները Սվետլանային խնդրել են իրենց սպասումով չթողնել։ Խնդիրն այն է, որ Լոբոդան չի հստակեցրել, թե որ երկուշաբթին նկատի ունի:
Հետեւորդների մեկ այլ մասն էլ հայտնի երգչուհուն ուղիղ է պատասխանել. հերթական ձայնասկավառակի թողարկումը նրանց համար միեւնույն է, ի տարբերություն նրա անկեղծ լուսանկարների: Երգչուհուն գովել են արտաքին տվյալների համար եւ զարմացել, թե ինչպես է 37-ամյա մայրիկին հաջողվում համատեղել կարիերան եւ դուստրերի դաստիարակությունը:
«Ինչ ինտրիգ է, ես չեմ կարող»։
«Սքանչելի տեսք ունեք։ Ինչպե՞ս եք հասցնում․ այդքան շատ աշխատելով լինել լավ մայր»։
«Սա այն է, ինչի մասին ես մտածու՞մ եմ», - մեկնաբանություններում արձագանքել են նրանք։