Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն»-ը նախագծի 8-րդ եթերաշրջանում ելույթ է եկել հայաստանցի աղջիկ՝ 18-ամյա Իննա Սայադյանը, որը ժյուրիին զարմացրել է իր ելույթով եւ «Սարերի հովին մեռնեմ» հայկական ժողովրդական երգով:
Դեպի Իննան առաջինը պտտվել է հայտնի պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն, նրան հետեւել են Սերգեյ Շնուրովը եւ ժյուրիի մյուս անդամները՝ Պոլինա Գագարինան ու Վալերի Սյուտկինը: Դահլիճը բառացիորեն պայթել է ծափահարություններից, «բրավո» բղավոցները չէին լռում։