ՌԴ «Շերեմետևո» օդանավակայանում տղամարդուն չեն թողել նստել ինքնաթիռ գեր կատվի պատճառով, գրում է NTV-ն:
Միխայիլ Գալինն իր կատվի հետ պետք է Մոսկվայից թռներ Վլադիվոստոկ: Օդանավակայանում նշել են, որ կատուն կշռում է 10 կգ, ինչը նորմայից 2 կգ-ով ավելի է:
Տղամարդուն խնդրել են, որ կատվին տեղափոխի ուղեբեռի բաժնում:
Տղամարդը բացատրում էր, որ կատուն կենդանի չի հասնի տեղ, սակայն օդանավակայանի ղեկավարությունը նշում էր, որ չի ցանկանում մեկնաբանություն լսել:
Դրանից հետո տղամարդը դիմել է խորամանկության, նա գրանցման ժամանակ ներկայացրել է ուրիշ կատվի, ապա իր կատվի հետ մտել է օդանավ: