Վրացի դիզայներ Լևան Շվելիձեի ցուցադրությունը, որն անցկացվել է Mercedes-Benz նորաձևության շաբաթվա շրջանակներում, ցնցել է հանդիսատեսին և վրդովմունք առաջացրել սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում:
Բանն այն է, ցուցադրության ժամանակ բեմի վրայով քայլել են կարճ նեղ զգեստներ հագած երիտասարդները: Մոդելներն ունեցել են արյունոտ գլուխներ և շատ գունատ մաշկ: Ցուցադրության որոշ մասնակիցներ իրենց ձեռքերում կացին և խաչ էին պահում:
«Աշխատելով սահմանափակ ունակություններ ունեցող անձանց հետ, ես նրանցից ոգեշնչվեցի: Հետո նրանց ստեղծագործությունները կապեցի պապիկիս հետ, որը ինձ հիացրել էր վրացական, արտասահմանյան կամ նույնիսկ հորինված պատմություններով, որոնք նա պատմում էր ինձ, որոնցից ես գաղափարներ եմ ստեղծել», - ասել է դիզայները:
Շվելիձեն նշել է, որ ոգեշնչման երկրորդ աղբյուրը գոթական վեպերն են, գիտական ֆանտաստիկայի ֆիլմերը, որոնք լի են միստիկայով և գերբնական արարածներով: Հետևաբար, իր շոուի մեջ վերամիավորվել են Էլֆերի, փերիների, կախարդների, վամպիրների և այլ արարածների պատկերները:
Նշենք, որ Լևան Շվելիձեն վրաց երիտասարդ դիզայներ է , որը հայտնի է Levau Shvelidze բրենդով: