Քաղցկեղի որոշ նշաններ անվնաս են թվում, ուստի շատ հիվանդներ դրանք լուրջ չեն ընդունում:
Բժիշկները խորհուրդ են տալիս հատուկ ուշադրություն դարձնել նախազգուշացնող ախտանշաններին, գրում է Focus Online պորտալը:
Դա կօգնի ուռուցքային հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլում, երբ այն դեռ հնարավոր է բուժել:
Մարդիկ հաճախ հազը կապում են մրսածության կամ սեզոնային ալերգիայի հետ: Մեծ մասամբ նրանք ճիշտ են, և դա քաղցկեղի նշան չէ: Բայց երկարատև հազը պետք է անպայման ստուգվի՝ թոքերի քաղցկեղը բացառելու համար:
Եթե այրոցը չի անհանգստացնում ճարպոտ և կծու սնունդ ուտելուց հետո, ապա դա մտահոգության առիթ է: Երբ այն շատ հաճախ է հայտնվում, դա կարող է կերակրափողի կամ կոկորդի քաղցկեղի ախտանիշ լինել:
Արտաթորանքում արյան հետքը հիմնականում պայմանավորված է թութքով: Բայց երբ դա հայտնաբերում է հիսունն անց անձը, ապա դա մասնագետի հետ խորհրդակցելու առիթ է:
Մաշկի վրա բծերի հայտնվելը կարող է լինել չարորակ մելանոմայի դրսևորում: Հատկապես, երբ այդպիսի կետը սկսում է քոր գալ:
Այս դեպքում անպայման պետք է այցելել մաշկաբանի:
Այտուցված ավշային հանգույցները, որոնք չեն ցավում, կարող են քաղցկեղի նշան լինել, եթե այտուցը պահպանվում է երկար ժամանակ: Նման դեպքում բժշկական հետազոտություն անցնելը պարտադիր է: