Շվեյցարիայում մահացած են գտել ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի նախկին վարսահարդար Ռիկարդո Մարկես Ֆերեյրային: Այս մասին հաղորդում է Observador թերթը։
Հրապարակումը հայտնում է, որ 40-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է նոյեմբերի 1-ին Ցյուրիխի Ալբիսրիդեն շրջանում գտնվող հյուրանոցների աշխատակիցների կողմից: Դանակի վիրավորումներով դիակը պառկած էր մահճակալի վրա, ամենուր արյան հետքեր կային: Հաղորդվում է նաև, որ սենյակում ալկոհոլի ուժեղ հոտ էր գալիս:
Ոստիկաններն առաջնահերթություն են համարում պորտուգալացու սպանության վարկածը: Արդեն նոյեմբերի 3-ին Ցյուրիխում կալանավորվել է Բրազիլիայի 39-ամյա քաղաքացի, որը կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ: Ենթադրյալ մարդասպանի դրդապատճառների մասին չի հաղորդվում: