ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի բնակիչ 25-ամյա Ջեննա Շարդտը թույլ է տվել Facebook-ով հեռարձակել իր գլխուղեղի վիրահատությունը: Այդ մասին հայտնում է CNN-ը:

 

Ինչպես նշվում է, աղջիկը վիրահատական սեղանին է հայտնվել ցնցումների պատճառով: Բժիշկները նրան ասել են, որ շտապ  պետք է վիրահատվի, հակառակ դեպքում խնդիրներ կունենան խոսքի հետ կապված:

Ընդհանուր առմամբ, վիրահատությունը տևել է 45 րոպե: Այդ գործընթացը ցուցադրվել է սոցցանցերում ուղիղ հեռարձակմամբ` ապահովելով հազարավոր դիտումներ: Գործընթացի պահին Շարդտի գիտակցությունը տեղն է եղել:

Վիրահատությունը հաջող է անցել: