23–ամյա մոդել Արմինե Հարությունյանը, որը վերջերս կայացած Gucci-ի գարուն-ամառ 2020 հավաքածուի ցուցադրությունից հետո իր անսովոր արտաքինով «պայթեցրել է» սոցցանցերը, գրավել է թուրք երգչուհի Հյուլյա Ավշարի ուշադրությունը։ Փոփ-աստղը լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է, որ իրեն դուր է գալիս այդ աղջիկը։
«Արմինե Հարությունյանը վերջին ժամանակներում իմ տեսած ամենախարիզմատիկ մարդն է։ Մի աշխարհում, որտեղ բոլորը միանման են, նա այնքան բնական ու գեղեցիկ է, որ միանգամից աչքի է ընկնում»:
Աղբյուրը՝ Ermenihaber.am
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13
SHARES
|