«Տերմինատոր. մութ ճակատագրեր» ֆիլմի (2019 թ.) պրեմիերային ցուցադրությունը հոկտեմբերի 28-ին Լոս Անջելեսում չեղարկվել Է Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող բնական հրդեհների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Paramount Pictures կինոստուդիան:
«Տերմինատոր» հոլիվուդյան ֆրանշիզայի վեցերորդ մասի պրեմիերան պետք Է հոկտեմբերի 28-ին տեղի ունենար «Չինական թատրոնում»: «Այդ շրջանում շարունակվող սաստիկ հրդեհների ֆոնին Paramount-ը եւ Skydance-ը չեղարկել են «Տերմինատոր. մութ ճակատագրեր» ֆիլմի գիշերային պրեմիերան Լոս Անջելեսում: Մենք ուտելիքը, որը նախատեսված Էր պրեմիերայից հետո կայանալիք ընդունելության համար, անվճար կհանձնենք ամերիկյան Կարմիր Խաչին, որն ապահովում Է նրանց, ում հրդեհները վնաս են հասցրել»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Որպես կինոնկարի պրոդյուսեր եւ սցենարիստ հանդես Է գալիս Ջեյմս Քեմերոնը, որը նկարահանել Է «Տերմինատոր» (1984 թ.) եւ «Տերմինատոր 2. վերջին դատաստանի օրը» (1991 թ.) ֆիլմերը: Ժապավենի ռեժիսորը Թիմ Միլլերն Է, որը նկարահանել Է «Դեդփուլ» կինոկոմիքսը (2016 թ.): Ֆրանշիզայի երկրպագուները կրկին կտեսնեն Առնոլդ Շվարցենեգերին, որը T-800 կիբորգի դերակատարն Է: Մարդակերպ ռոբոտ Գրեյսի դերում հանդես Է եկել դերասանուհի Մաքքենզի Դեւիսը:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Կալիֆորնիայի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել այս նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: