Չինաստանում 67-ամյա կինը 2.6 կիլոգրամ քաշով աղջիկ է ծննդաբերել: Այդ մասին հայտնել Է South China Morning Post-ը:

Հիվանդանոցում հաստատել են երեխայի ծնվելու փաստը, բայց մանրամասնությունները չեն ճշտել: Հրատարակությունը գրում Է, որ նորածինը գտնվում Է բժիշկների հսկողության ներքո: Հղիության ամբողջ ընթացքում բժիշկները հետեւել են կնոջ առողջությանը:

Նշվում Է, որ երեխայի հայրը փաստաբան Է, իսկ մայրը՝ բուժքույր: Նրանք ունեն մեծահասակ որդի ու դուստր, ինչպես նաեւ մի քանի թոռ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: