Հանրությանը սերիալներից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:

Անատի Սաքանյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Կադրում երիտասարդ դերասանուհին կրում է մարմինն ընդգրկող, կաշվե զգեստ։ Անատիի կերպարն ամբողջացնում են գոտին ու մեծ ականջօղերը։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերում Անատին սեւ տաբատ էր կրում եւ քարերով զարդարված տոպ։ Կերպարն ամբողջացնում էին խոշոր աքսեսուարն ու արտահայտիչ շպարը։ «Երբեք ոչ ոքի մի լսեք։ Ունեցեք ձեր կարծիքը, ձեր ուղեղը, մտքերն ու գաղափարները, կյանքի ծրագրերը։ Ոչ ոքի հետեւից մի ընկնեք. միայն ընդառաջ քայլ եւ ոչ թե ետեւից։ Ոչ ոք ձեր փոխարեն ձեր երջանկությունը չի կառուցի»,- լուսանկարը մակագրել էր նա։