Ռոմանտիկ ֆիլմերը մեզ «սովորեցնում» են, թե ինչպիսին պետք է լինի ամուսնության առաջարկությունը. գեղատեսիլ, ցանկալի է՝ ռոմանտիկ հիշողություններ արթնացնող վայր, ընթրիք կամ զբոսանք, ինչին հաջորդում է այդ կարևոր պահը. տղամարդն իջնում է մեկ ծնկի վրա և դեպի կինն է մեկնում ադամանդե մատանին:
Բայց ինչո՞ւ ադամանդե մատանի: Հարցրեք յուրաքանչյուրին և կլսեք տարատեսակ պատմություններ, թե որքան հին է ավանդությունը, կամ, որ ադամանդը խորհրդանշում է սիրո մաքրությունը, և այլն: Իսկ իրականությունը բոլորովին այլ է:
Ինչպես գրում է Интересно знать-ը, ամուսնության առաջարկություն անելիս կնոջն ադամանդե մատանի նվիրելու ավանդույթն ունի մոտ 100 տարվա պատմություն: 1938 թվականին De Beers ընկերությունը, որը զբաղվում է բնական ադամանդների մշակմամբ և վաճառքով, լայնածավալ գովազդային արշավ մեկնարկեց: Գովազդում ասվում էր՝ «Ինչպե՞ս կարող եք երկու ամսվա աշխատավարձը դարձնել հավերժ: Ադամանդե նշանադրության մատանի:
Երբ դուք գտնում եք ձեր երազանքների կնոջը, նվիրեք նրան իր երազանքների ադամանդը»:
Հետաքրքիր է, որ այդ ժամանակներից ի վեր նշանադրությանը մատանի նվիրելն ամենատարածված ավանդույթներից մեկն է: