Երիտասարդ կինը, որը, ըստ տարածված տեղեկությունների, նախկին ամուսնու կողմից ծեծի է ենթարկվել Խաշուրի քաղաքում (Շիդա Քարթլիի շրջան), մահացել է հիվանդանոցում:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան: Հենց այդ օրն էլ նրանք պետք է պաշտոնապես բաժանվեին, հայտնում է «Квира» թերթը:
Երեսունամյա Նատիա Գոգալաձեն իր խանութում է եղել, երբ նրա վրա սկսել են կրակել զենքից և ձեռքի նռնակ նետել նրա վրա: Դրանից հետո տղամարդը հարձակվել է Գոգոլաձեի վրա և ծեծի է ենթարկել նրան հրացանի կոթով:
Կինը ծանր վիճակում հոսպիտալացվել է ժամը 11: 25-ին, իսկ ժամը 15: 35-ին մահացել է: Ըստ բժիշկների, նա շատ արյուն է կորցրել: Նա ունեցել է բազմաթիվ ոսկրային կոտրվածքներ, ինչպես նաև գլխուղեղի արյունազեղումներ:
Սկզբնապես հաղորդվել է, որ Գոգալաձեն հրազենից վիրավորվել է, բայց բժիշկները դա հերքել են: