1. Նա շատ երիտասարդ է: Ամենանորմալ եւ հասկանալի պատճառը: Իմ տեսանկյունից, մինչեւ ինստիտուտն ավարտելը ծնողների հետ ապրելը լիովին նորմալ է: Դրանից մի քանի տարի անց` նույնպես: Ես չէի ուզի քայլել այն կամրջով, որը կառուցել է անգետ ճարտարապետը, բուժվել ծույլիկ բժշկի մոտ եւ այլն: Իմ երիտասարդության տարիքում բոլորն ինքնուրույնության էին ձգտում: Առաջին կուրսում աշխատելը շքեղություն էր համարվում: Համարյա չկար որեւէ աղջիկ, որն ուսումնառության հենց առաջին տարում իր համար որեւէ աշխատանք չգտներ: Բայց հիմա ժամանակները փոխվել են: Եթե մարդն իր ժամանակը եւ ռեսուրսները ծախսում է կրթության վրա` մի որոշ ժամանակով հետաձգելով ինքնուրույնությունը, ես նրան մանկամիտ չէի կոչի: Ավելի շուտ` հեռատես:
2. Տղամարդը մանկամիտ է: Վիճակն անհամեմատ ավելի վատ է այն տղամարդկանց դեպքում, որոնք արդեն վաղուց 30 տարեկան չեն: Արդեն վաղուց ավարտել են ինստիտուտը, առաջին աշխատանքային սխրանքներն էլ անցյալում են: Սակայն նրանք չեն շտապում հեռանալ ծնողական տնից: Նրանց դուր է գալիս այն իրավիճակը, երբ մայրիկը լվանում է նրանց վարտիքները, հավաքում է նրանց սենյակը, կոտլետ է պատրաստում: Նրանք անհարմարություն չեն զգում նրանից, որ չեն մասնակցում ընտանեկան բյուջեին` ամբողջ աշխատածն իրենց վրա ծախսելով: Հաճախ մայրիկն էլ նման ընտանիքում ուրիշ կյանք չի պատկերացնում: Պատահում է, որ նման տղամարդու տանը պատահական ընկերուհի է հայտնվում: Տղային պետք է, չէ՞: Բայց նա, որպես կանոն, երկար չի մնում այնտեղ:
3. Տղամարդը դեռեւս բնակարանի համար փող չի վաստակել: Կամ էլ դեռեւս ամուր ոտքի չի կանգնել: Ինչ մեղքներս թաքցնենք, Մոսկվայում բնակարան գնելը բավականին բարդ է: Իմ ընկերը կարծում էր, որ հարմարավետ կյանքի եւ Մոսկվայում բնակարան գնելու համար իրեն պետք է առնվազն 500 հազար վաստակել: Գավառում բնակարաններն անհամեմատ ավելի էժան են, բայց փողն էլ պետք է կուտակել 30 հազար աշխատավարձից: Այնպես որ, եթե հասարակ աշխատողին երկինքը մի քանի ծեր տատով կամ նախատատով չի ապահովել, պետք է դիմանա: Մենք չենք այդպիսին, կյանքն է: Նման դեպքում տղամարդու հասունությունը պարզելը հեշտ է. ի՞նչ ներդրում ունի ընտանեկան բյուջեում: Ի՞նչ պետք է անի նման դեպքում աղջիկը: Մայրիկի հետ հարաբերությունները կարգավորի: Իսկ ուրիշ ի՞նչ պետք է անի:
4. Տղամարդը հոգ է տանում ծնողներին: Իրավիճակը կարող է նաեւ հակառակը լինել: Օրինակ, ընտանիքում հենց մայրն է ծանր հիվանդ եւ առանց մշտական խնամքի, չի կարող գլուխ հանել: Նման դեպքում հիվանդ մարդու խնամքը ստանձնելը հենց հասունության ցուցանիշ է: Ես կարծում եմ, որ կինը, որը որոշել է տեղ զբաղեցնել նման մարդու սրտում, պետք է հասկանա եւ կիսի նրա հոգսերը:
5. Տղամարդը մեծ ընտանիքի կողմնակից է: Գիտեք, այնպիսի ընտանիքի, որում մեծ տանը համատեղ կեցությունը պաշտամունք է: Ես ֆեյսբուքում ընկերուհի ունեմ դիվանագիտական մեծ ընտանիքից: Նրանք այգով հսկայական տուն ունեն եւ սիրելի թոռնուհի եւ լիակատար փոխըմբռնում եւ երջանկություն: Նախանձում եմ: