Ռուսաստանում հայտնի հաղորդավարուհի, «Матч ТВ» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին պատասխանել է հարցին, թե ինչն իրեն կարող է ստիպել մտածել Վրաստանում քաղաքական կարիերայի մասին։
«Ես ձեզ կպատասխանեմ որպես հետեւողական մարդ. ես մեծ քանակով նախագծեր ունեմ Ռուսաստանում, որոնք պետք է ավարտին հասցնել։ Ես շուտով 44 տարեկան կդառնամ, ենթադրաբար 50 տարեկանում ես կարող եմ մտածել այդ մասին։ Բայց ո՞ր դեպքում։ Եթե ես հասկանամ, որ այդ վեց տարիների ընթացքում ոչ ոք այդպես էլ չի կարողացել փոխել հարաբերությունները։ Այդ ժամանակ ես պատրաստ կլինեմ շատ բան զոհաբերել՝ անձնական կյանքս, հարմարավետությունս, քանի որ այնպիսի պատվախնդիր, գերազանցիկ մարդիկ, ինչպիսին ես եմ, եթե գալիս են, ցանկանում են հաղթել»,- հայկական արմատներով հեռուստահաղորդավարուհին ասել է «Sputnik Грузия»-ին տված հարցազրույցում։
Կանդելակին նաեւ նշել է, որ հայտնվելով քաղաքականության մեջ՝ ավելի քիչ ժպիտներ չի առաջացնի, որքան Վլադիմիր Զելենսկին, սակայն նկատել է, որ մեջեների մտածողությունն իրեն սովորեցրել է. յուրաքանչյուր մեծ պաշտոնի ետեւում ավելի մեծ մարտահրավեր է, պատասխանատվություն եւ զոհելու պատրաստակամությունը, իսկ դրան Թինան դեռ պատրաստ չէ։
NEWS.am STYLE