Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին առաջին անգամ ցուցադրել է իր առանձնատունը Լոս Անջելեսի ամենաշքեղ թաղամասերից մեկում։ Տեսանյութը հրապարակվել է համացանցում՝ տեղեկացնում է NA Nation News-ը։
Դրանից առաջ ոչ ոք չէր տեսել Ջոլիի առանձնատան ներսը, քանի որ դերասանուհին իր անձնական կյանքը գաղտնի է պահում։ Սակայն նոր «Մալեֆիսենթա․ Խավարի տիրուհի» ֆիլմի գովազդային ակցիայի շրջանակներում հայտնի են դարձել դերասանուհու առանձնատան որոշ սենյակներ։
Կադրերից երևում է, որ Ջոլին և իր երեխաները պատրաստվում են գնալ ֆիլմի պրեմիերային։
Երկրպագուները բարձր են գնահատել մեծ լուսավոր խոհանոցը, ննջասենյակը և լոգասենյակը առանձնատան վերին հարկում։