Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որն ամիսներ առաջ մայր է դարձել, հրապարակել է դստեր լուսանկարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում պատկերված է փոքրիկ Միլան։ Նա քնած է դրսում, ինչի վերաբերյալ Սիլվա Հակոբյանը կատակել է մեկնաբանություններում։ «Ես սիրում եմ դրսում քնեմ։ Միլա»,- այս գրությամբ է ուղեկցվում սոցիալական ցանցում արված հրապարակումը։