Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան ֆուրոր է առաջացրել իր հանդերձանքով Նյու Յորքում: Ուկրաինայի նախագահի կինը ներկա է եղել առաջին տիկնանց ամենամյա ընթրիքին՝ միջոցառման համար ընտրելով նուրբ երկնագույն կոստյում:

Ելենա Զելենսկայայի կոտյումը բաղկացած էր ուղիղ տաբատից, պիջակից և ժիլետից: Նշվում է, որ Ուկրաինայի նախագահի կինը ժիլետը հագել է մերկ մարմնին, սակայն դա գռեհիկ տեսք չի ունեցել: Ելենա Զելենսկայան Instagram-ի իր պաշտոնական էջում իրադարձությունից լուսանկար է հրապարակել և իր բաժանորդներից բազմաթիվ հաճոյախոսություններ ստացել: Շատերը նշել են, որ Ուկրաինայի առաջին տիկինն իր գեղեցկությամբ ստվերել է նույնիսկ Մելանյա Թրամփին: