Ջեսիկա Սիմփսոնը զարմանալի արդյունքներ է ցուցադրում, որոնց հասել է ֆիթնեսի եւ առողջ սննդի միջոցով։ Դստեր՝ Բյորդի Մեյի ծնունդից հետո երգչուհին նիհարել է 45 կիլոգրամով։ Եվ դա ընդամենը կես տարվա ընթացքում։
Հայտնի շիկահերը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում նկատելիորեն նիհարել է։ Սիմփսոնը լուսանկարվել է տան ֆոնին։ Նա ամբողջությամբ սեւ հագուստ է կրել, իսկ զգեստն ընդգծել է նրա կազմվածքը։ Երգչուհին որովայնն ընդգծել է կաշվե գոտիով։ Այդ ամենին նա հասել է համառ աշխատանքի շնորհիվ։
Ջեսիկան խոստովանել է, որ ժամանկ առ ժամանակ դադարել է հավատալ, որ հնարավոր է այդքան նիհարել։ Սակայն այդ պահերին նա իրեն ստիպել է ավելի շատ աշխատել։ «Ես այնքան հպարտ եմ, որ կրկին կարող եմ ինձ նման զգալ»,- ասել է երգչուհին։
Ինսայդերը հաստատում է, որ Ջեսիկան, իսկապես, չի դադարում կատարելագործվել։ Նրա խոսքով՝ Սիմփսոնը միայն առողջ սնունդ է օգտագործում եւ ծանրաբեռնված է մարզումներով։ Նրա գլխավոր նպատակն իր լավագույն կազմվածքը վերադարձնելն է։ Կարեւոր է նշել, որ կենտրոնանում է ոչ թե կշեռքի թվերի, այլ ներքին զգացողությունների վրա։ Եվ կարծես թե հրաշալի է ստացվում։