Ամերիկացի սուպերմոդել, դերասանուհի և դիզայներ Էմիլի Ռատակովսկին նոր բաց լուսանկար է հրապարակել:

Այն նրա Instagram-օգտահաշվում հայտնվել Է սեպտեմբերի 23-ին:

Լուսանկարում 28-ամյա մոդելը սև ժանյակազարդ ներքնազգեստով կեցվածք է ընդունել մթերային խանութում խմիչքներով լի սառնարանի ֆոնին:

«Չգիտես ինչու մինչ այժմ չեմ հրապարակել այդ կադրը մեր Inamorata Woman բրենդի Body շարքից: Իսկ դուք կցանկանայի՞ք ավելի շատ ժանյակազարդ կոմպլեկտներ տեսնել: Գրե՛ք, որ ձեզ դուր է գալիս, և ես դա կթողարկեմ»,- դիմել է Ռատակովսկին երկրպագուներին լուսանկարին կից գրության մեջ:

Երկրպագուները մոդելին բազմաթիվ հաճոյախոսություններ են արել իրենց մեկնաբանություններում: «Ինչպես միշտ ցնցող ես»,- գովաբանել է նրանցից մեկը: «Իդեալական մարմին»,- շարունակել է երկրորդը: