Երգչուհի Իվետա Մուկուչյանը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով։ Այս անգամ եւս նա հետաքրքիր կերպար է ընտրել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարն արվել է Գյումրիում։ Իվետան սպորտային կերպարում է. նա ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ շապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպիտակ սպորտային կոշիկները։ «Գյումրի»,- գրել է երգչուհին ու սրտիկի տեսքով սմայլիկ օգտագործել։

Ավելի վաղ երգչուհին ներկայացրել էր գրավիչ կերպարում։ Կադրն արված էր լողավազանում։ Իվետան կրում էր մուգ երանգի լողազգեստ։ Կադրին կից երգչուհին մեկնաբանություն չէր կատարել։