Հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գրիգորյանը հանգստի է մեկնել, որտեղից արդեն հասցրել է երկրպագուներին ուրախացնել լուսանկարներով։ Դերասանուհին հանդես է գալիս համարձակ կերպարներում, բազմաթիվ անգամներ լուսանկարներ է հրապարակել ու ցույց տվել բնական գեղեցկությունը։

Աննա Գրիգորյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում դերասանուհին ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Նա կրում է ճերմակ, խորը դեկոլտեով, ոտքի հատվածում համարձակ բացվածքով, երկար զգեստլ։ Նա մեղմ շպարով է, իսկ կերպարը համալրում են գոտին ու մուգ երանգի կոշիկները։ Լուսանկարներից մեկն արված է կարմիր գորգուղու վրա։ Հրապարակմանը կից Աննան հետեւորդներին ասել է, որ զգեստն իր հեղինակածն է։