Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում բավականին ակտիվ է։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

Էմմին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է հմայիչ ու քնքուշ կերպարում։ Էմմին այժմ իր հանգիստն ք վայելում Մոնակոյում։ Կադրն արված է ամրոցի ֆոնին։ Նա կրում է ամառային զգեստ ու նույն պրինտով թաշկինալ՝ վարսերին։ Էմմին լուսանկարը չի մեկնաբանել։