Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, «Օսկարի» և երեք «Ոսկե գլոբուսի» դափնեկիր Ջենիֆեր Լոուրենսը, որը պաշտոնապես հաստատել էր Քուք Մարունիի հետ նշանադրությունը, գաղտնի ամուսնացել է: Զույգին նկատել են Նյու Յորքում՝ ամուսնությունների գրանցման գրասենյակում: Սիրահարներն առօրյա հագուստով հայտնվել են մի քանի ընկերների, այդ թվում աստղային լուսանկարիչ Մարկ Սելիգերի հետ:
Page. six պարբերականի հրապարակման համաձայն, գրասենյակը լքելուց հետո, Ջենիֆերը և Քուքը թաքցնում էին իրենց ձախ ձեռքերը, որոնց վրա, ամենայն հավանականությամբ, ամուսնական մատանիներ էին հայտնվել: Տոնակատարություն զույգը երևի ավելի ուշ կկազմակերպի:
Ավելի վաղ 29-ամյա Լոուրենսը պատմել էր, որ իրենք ակտիվորեն պատրաստվում են հարսանիքին: Այնուամենայնիվ, որտեղ և երբ է տեղի ունենալու աստղերի տոնակատարությունը, դերասանուհին գերադասում է չհրապարակել:
Ջենիֆեր Լոուրենսի և արտ-դիլեր Քուք Մարունիի սիրավեպի մասին հայտնի է դարձել անցած ամռանը: Իսկ փետրվարին նա դերասանուհուն ամուսնության առաջարկ է արել: