Life ամսագիրը հետաքրքիր մի նախաձեռնությամբ հանդես եկավ 1942թ-ին։ Ամսագրի խմբագրությունը վստահ էր, որ աշխարհում շատ են մարդիկ, ովքեր բացարձակապես գաղափար չունեն, թե ինչպես պետք է ճիշտ համբուրվել։ Հաշվի առնելով այս հանգամանքը` նրանք որոշեցին փոխել գործող իրականությունը։
Ամսագիրը ստանում էր բազմաթիվ նամակներ քաղաքացիներից, ում առաջին համբույրը ուղղակի անտանելի է եղել։ Նրանցից շատերը վստահեցնում էին, որ համբույրի ժամանակ ուղղակի չեն իմացել, թե ինչպես պահեն իրենց, ինչպես նստեն, ինչպես մոտենան իրենց զուգընկերոջը։ Այսպես ամսագիրը որոշեց, որ հարցը պետք է արագ շտկել։
Ինչպես որ մարդիկ սովորում են օտար լեզուներ կամ, ասենք, մասնագիտանում որևէ ոլորտում, այնպես էլ պետք է սովորեն ճիշտ համբուրվել ու դրա համար ամսագիրը որոշեց իր նոր համարը նվիրել հենց ճիշտ համբուրվելու դասերին։ Արդյունքում ամսագիրը 2 դերասանների միջոցով ցույց տվեց, թե ինչպես է պետք ճիշտ համբուրվել կանգնած և ինչպես է պետք ճիշտ համբուրվել նստած։
Իհարկե ամսագրի նշած եղանակները մեր օրերում կարող են ավելի ծիծաղելի, քան իրական թվալ, բայց այս նկարները ցույց են տալիս 1940-ականների կյանքը ու տեղափոխում են մեզ վինտաժային զարմանալի աշխարհ, որտեղ անգամ համբուրվելը ողողված էր գեղեցիկ ու նրբագեղ ոճով, որտեղ երկու կողմերն էլ փորձում էին առավելապես զուսպ լինել իրենց պահվածքում ու ցանկություններում։
Դե ինչ՝ առաջարկում ենք ծանոթանալ , թե ինչպիսին էր ճիշտ համբույրը 1940-ականների իսկական լեդիների ու ջենտլմենների մասնակցությամբ։
«Սխալ. նրանք չափազանց պաշտոնական են ու չափազանց հեռու են կանգնած իրարից»
«Ճիշտ. տղան ու աղջիկը պետք է մոտ կանգնեն իրար ու չպետք է իրար չափազանց ամուր գրկեն»
«Սխալ.ամբողջ աթոռով մեկ փռվելը համարվում է ոչ պատշաճ պահելաձև»
«Ճիշտ. աղջիկը պետք է նստի աթոռի ծայրին, իսկ տղան պետք է գրկի նրան ամուր, բայց միևնույն ժամանակ շատ մեղմ»