Չինացի հետազոտողները ձեռքի երակների գծերով անձի հեռավար ճանաչման համակարգ են մշակել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով չինական Zhongguo Xinwenwang լրատվամիջոցին: Համակարգի հեղինակները կարծում են, որ այն ապագայում կարող է փոխարինել QR-կոդին և մարդու դեմքի միջոցով նույնականացմանը:
AirWave անունը ստացած տեխնոլոգիան հիմնված է արհեստական բանականության վրա: Այն հնարավորություն է տալիս տարբերակել մեծ երակների և մազանոթների դասավորվածությունը: Նույնականացման համար օգտատերը պարզապես պետք է թափահարի ձեռքը: