Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային եւ հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է ավտոմեքենայի մեջ։ Նա կրում է սպիտակ վերնաշապիկ, նույն երանգի պիջակ։ Երիտասարդ դերասանուհին նոր վարսահարդարմամբ եւ նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից Իննան դիմելով իր հետեւորդ-երկրպագուներին՝ կատարել է հետեւյալ գրառումը․ «Ուրիշ աղջկա եմ տեսնում հայելու մեջ, և նա ինձ դուր է գալիս.... YES/ NO»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր շուկայի ֆոնին: Նա ամառային զգեստ էր կրում, իսկ ձեռքին կա մրգերով լի զամբյուղ էր։ Կերպարն ամբողջացնում էին գլխաշորն ու արեւային ակնոցը։ «Քաղաքի դեմքը շուկան է... Եվ շուկայի մարդիկ... Բթացել ենք սուպերմարկետներով»,- լուսանկարը մակագրել էր դերասանուհին։

NEWS.am STYLE