14:32
Գոհար Ավետիսյանին այնպես են դիմավորել ԱՄՆ–ում, որ նա արտասվել է

Դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը մեկնել է Նյու Յորք` վարպետության դասեր տալու: Գոհարը շատ է հուզվել, երբ նրան դիմավորել է երկրպագուների հոծ բազմությունը: Դիմահարդարն այս մասին գրել է Instagram-ի իր էջում և տեսանյութ հրապարակել:

«Երբ հեռացա այդտեղից, ուղղակի չկարողացա արցունքներս զսպել… հույզերին ինձ խեղդում էին, ու հիմա ուղղակի դժվար է գրել այդ մասին, դուք միայն պիտի տեսնեիք իմ աչքերն այդ պահին: Ես անգամ չէի կարող պատկերացնել, որ այսքան մարդ կգա, որ ինձ ճանաչում են ամբողջ աշխարհում: Անկեղծ ասած, ես կարծում էի, որ ինձ ճանաչում են Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում»,– գրել է նա։

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս