Հեռուստահաղորդավարուհի եւ մոդել Անֆիսա Չեխովան «Секс с Анфисой Чеховой» հաղորդումների շարքից հետո կարծես չի ամաչում ոչնչից։ Աստղն Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել, որում մերկ վիճակում ձիու է հեծնել ու շտապել հպարտանալ դրանով։

Обнаженная Анфиса Чехова позирует на коне

Նկարահանումն անց է կացվել ռանչոյում։ Անֆիսան մեղմ գրկել է կենդանուն՝ գայթակղիչ դիրքով ցույց տալով կազմվածքը։ Կերպարին հանդուգն երանգ են հաղորդել կովբոյական ոճի, շագանակագույն երկարաճիտ կոշիկները։

Տպավորություններն առավել վառ դարձնելու համար Անֆիսան այն ուղեկցել է իր հեղինակած էրոտիկ բանաստեղծությամբ։ Նա, մասնավորապես, հրապարակել է հետեւյալ տողերը.

«Мне бы втянуть этот зАпах, до глубины ноздрей.

Вкуса печеных яблок - кожи твоей.

Уткнуться бы носом в подмышку,

Зажать твоё тело в тиски...

Заставить стонать и просить передышку,

Страстью кормить с руки!».

Երկրպագուները հիացած են սեքսուալ աստղի նոր լուսանկարով։ «Համարձակ ու արտասովոր», «Դուք հիասքանչ կազմվածք ունեք», «Այնքան սեքսուալ ու զգացմունքային, որ դժվար է շնչել»,- գրել են Instagram-ի օգտատերերը։