Մեծ Բրիտանիայի Մելինգ քաղաքի բնակչուհի Քեյթ Քանինգեմն ամուսնացել Է ծառի հետ եւ պլանավորում Է ազգանունը փոխարինել դրա անվամբ: Այդ մասին հայտնել Է Liverpool Echo News-ը:

«Նորապսակը» 34 տարեկան Է, նա ունի երկու երեխա եւ սիրած երիտասարդ: Ոչ միանգամից, բայց նրանք պաշտպանել են նրա որոշումը եւ նույնիսկ ներկա են գտնվել արարողությանը:

Քանինգեմն արդեն հայտնել Է, որ ցանկանում Է պաշտոնապես ազգանունը փոխել Էլդերի (անգլ. Elder – շամբուկ): Այդ անսպասելի ամուսնությամբ կինը ցանկացել Է ուշադրություն հրավիրել զբոսայգու միջով ճանպարհի կառուցման դեմ արշավի վրա: Նրա խոսքով՝ դա իսկական սպառնալիք Է մարդկանց առողջությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: