Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Instagram-յան էջում տեղադրված կադրերում երգչուհին երեկոյան զգեստ է կրում, որը զարդարված է գեղեցիկ նախշերով։ Երգչուհին այն համադրել է բարձրակրունկ կոշիկների հետ։ Նա գեղեցիկ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ակնհայտորեն դուր է եկել հետեւորդներին, որոնք բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։