Ամսականների ժամանակ կանայք բազմաթիվ խնդիրների հետ են բախվում։ Բացի տրամադրության անկումներից և ցավային զգացողություններից, շատերիս մոտ զգայուն է դառնում կուրծքը, փորն է մեծանում, դեմքին պզուկներ են հայտնվում, սրտխառնոց և գլխացավ է նկատվում։

Այս օրերի հետ կապված բազմաթիվ միֆեր կան, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի անել, բայց դրանցից ոչ բոլորն են ճշմարիտ։

Եկեք EnterTrain-ի հետ միասին պարզենք, թե իրականում ինչ է կարելի անել և ինչը՝ ոչ։

1. Չի կարելի վաննա ընդունել. միֆ է

Չնայած հակառակ կարծիքին, ամսականների ընթացքում վաննա ոչ միայն կարելի է ընդունել, այլև խորհուրդ է տրվում։ Դա կարող է թեթևացնել դաշտանային սպազմերը և թուլացնել մկանային լարվածությունը։ Վաննան հակացուցված է միայն առատ արյունահոսության և նորագոյացությունների դեպքում (կիստաներ, լեյոմիոմաներ)։

2. Չի կարելի որոշակի մթերքներ ուտել. ճիշտ է

Որոշ մթերքներ ցանկալի է բացառել դաշտանի օրերին. Դրանք կարող են ուժեղացնել ախտանիշները։ Դրանք են.

Սուրճ
Կաթնամթերք
Յուղոտ և կծու սնունդ
Կոնֆետներ և շաքար պարոնակող այլ մթերքներ
3. Չի կարելի սպորտով զբաղվել. միֆ է

Ինչպես և վաննայի դեպքում, վարժությունները ոչ միայն հակացուցված են այդ օրերին, այլև օգտակար են։ Սակայն լավ կլինի մոռանալ ուժային վարժությունների մասին։

4. Չի կարելի անալիզներ հանձնել. ճիշտ է

Դաշտանի օրերին կնոջ արյան բաղադրությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվում, ինչի պատճառով տարբեր անալիզների պատասխանները կարող են իրարից տարբերվել։

5. Չի կարելի լողալ. միֆ է

Ինչպես արդեն նշեցինք, ֆիզիկական ակտիվությունն այդ օրերին մեղմում է ցավային և տհաճ զգացողությունները, և լողն էլ այդ առումով հրաշալի ընտրություն է։ Իհարկե, պետք չէ մոռանալ հիգիենայի միջոցների մասին։ Տամպոնները այս դեպքում ամենահամապատասխան տարբերակն են։

6. Չի կարելի դիմանալ ցավին, եթե այն երեք օրից ավել է տևում. ճիշտ է

Սպազմերը ամսականների օրերին լրիվ նորմալ են համարվում, սակայն եթե դրանք 2-3 օրից ավել են տևում, ապա անպայման դիմեք բժշկի։