48-ամյա ձկնորսը հարավաֆրիկյան Սքոթբուրգ քաղաքից պատահաբար կրակել է իր գլխին ստորջրյա հրացանով եւ ողջ է մնացել։

Ինչպես տեղեկացնում է Unilad տեղեկատվական պորտալը, հարպունը խոցել է ձկնորսի աջ այտը եւ դուրս եկել գլխի մյուս կողմից՝ հրաշքով չվնասելով տուժածի, որի անունը չի նշվում, ոչ աչքը, ոչ գլխուղեղը։

Ինչպես պատմել են ականատեսները, միջադեպը տեղի է ունեցել սուզվելու ժամանակ։ Ձկնորսը շոկի մեջ էր, բայց կարողացավ ինքնուրույն հասնել ափ՝ հարպունը գլխի մեջ։

 

Լողափին հերթապահող փրկարարներն անմիջապես օգնության հասան։ Նրանք կտրեցին զենքի դուրս մնացած հատվածը սղոցող մեքենայի օգնությամբ։ Հետո վրա հասան պարաբժիշկները եւ տուժածին ուղղաթիռով հասցրին հիվանդանոց։

 

 

 

med.news.am