Սալմա Հայեկը հանգիստն անցկացնում է լողափին եւ գեղեցիկ լուսանկարներ հրապարակում։ Իհարկե, լողազգեստով։ Այսպիսի կազմվածքն ամբողջ աշխարհին ցույց չտալը մեղք է։

Նա լուսանկարվել է ավազի եւ դրախտային արմավենիների ֆոնին, վառ կապույտ բիկինի է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Աստղը հանդուգն կեցվածք է ընդունել եւ լուսանկարն ուղեկցել ուրախ տեքստով. «Այո, ես վաղը 53 տարեկան եմ դառնում։ Եվ ինչ»,- գրել է Սալման։

Հայեկի կազմվածքը հիացրել է երկրպագուներին։ «Այս կինը դեռ 20 տարեկանի տեսք ունի», «Դու պարզապես երազանք ես», «53 տարեկանում բացարձակապես անհավանական տեսք ունես»,- Instagram-յան հրապարակումը մեկնաբանել են նրանք։

Ամառային հանգստի ընթացքում Սալման նոր ընկերներ է ձեռք բերել։ Նա ծանոթացել է աֆրոամերիկուհու եւ նրա որդու հետ, որի հետ ուրախ ժամանակ է անցկացրել։

«Երբ լողափ ես գնում ու սիրահարվում ուրիշի երեխայի»,- կատակել է Հայեկը։ Լուսանկարներում երեւում է՝ ինչպես է փոքրիկը սիրով գրկել դերասանուհուն։