Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Նազենին, ով վերջին օրերին իր հանգիստն է վայելում Իտալիայում, իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։ Կադրում հմայիչ հաղորդավարուհին կրկին ու կրկին ներկայացել է ոճային կերպարում։ Նա կրում է սեւ զգեստ, թրենդային ակնոց, իսկ ահա, մեկնաբանությունների հատվածում անդրադարձել է նորաձեւության տենդենցներին՝ գրելով․ «Բարի լույս) ինձ թվում է հետագայում ակնոցը բերանն էլ է փակելու և իջնի մինչև կուրծք։ Մարդ ես էլի, քամուց, անձրևից պաշտպանի...»։