Մեգան Մարքլը մտադիր է վերադառնալ պրոֆեսիոնալ դերասանական գործունեությանը, հայտարարել է թագավորական փորձագետ Ռոբ Շուտերը, գրում է International Business Times-ը:
Ամերիկացի դերասանուհու համար կյանքը պալատում այնքան էլ հետաքրքիր չէ: Այժմ նա ընտրություն է կատարում պատմական եւ վավերագրական կինոյի միջեւ: Նա նաեւ ցանկանում է ուժերը փորձել պրոդյուսերի դերում:
Դժվար է ասել՝ ինչ է այդ մասին մտածում նրա ամուսինը: Մի մասը պնդում է, որ արաքայազն Հարիին ամբողջությամբ աջակցում է կնոջն ու նրան համարում մեր ժամանակների լավագույն դերասանուհին եւ չի ցանկանում, որ նրա տաղանդը կորչի: Այլ փորձագետներ պնդում են, որ Հարրին դեմ է, որ Մեգանը նկարահանման հարապարակ վերադառնա խանդի պատճառով: