Մեգան Մարքլը մտադիր է վերադառնալ պրոֆեսիոնալ դերասանական գործունեության: Այդ մասին, ինչպես գրել է International Business Times-ը, հայտարարել է թագավորական փորձագետ Ռոբ Շութերը:
Շութերը նշել է, որ կյանքը «պալատի պատերի ներսում» ձանձրացրել է Մարքլին, և նա արդեն սկսել է իր համար առավել հարմար սցենար որոնել: Սպասվում է, որ Սասեքսի դքսուհին կընտրի պատմական կամ վավերագրական ֆիլմ: Բացի դրանից, Մարքլը դիտակում է պրոդյուսեր դառնալու հնարավորությունը:
Փորձագետի խոսքով՝ արքայազն Հարրին աջակցում է իր կնոջը, քանի որ Մարքլին համարում է «պատմության մեջ լավագույն դերասանուհիներից մեկը, և չի ցանկանում, որ նրա տաղանդը կորչի»:
Մինչև 2016 թվականը Մարքլն զբաղվել է դերասանական գործունեությամբ: Նրան առավել մեծ ժողովրդականություն է բերել Ռեյչել Զեյնի դերը «Ֆորս մաժորներ» հեռուստասերիալում: