Տղամարդիկ գիտեն, թե որ կանայք են համարվում լավագույն սիրուհիներ։ Կան մանրուքներ, որոնք կարեւոր են եւ ցանկացած սիրուհի անպայման պետք է հաշվի առնի դրանք։
Կանոն №1 – Կրքոտ սեքս
Հիանալի սիրուհի լինելու համար պետք է անփոխարինելի եւ ցանկալի լինել անկողնում. կարեւորը խանդավառված ու կրքոտ լինելն է։ Տղամարդկանց համար ձանձրալի է սեքսով զբաղվել մի զուգընկերուհու հետ, ով պասիվ է հարաբերություններում, քանի որ սեքսը թիմային խաղ է։ Տղամարդուն պետք է տրվել ամբողջությամբ եւ մեծ ցանկությամբ։
Կանոն № 2.- փորձությունների պատրաստ
Տղամարդկանց համար երկրորդ պայմանը փորձություններին պատրաստ կինն է. այս դեպքում անկողինը վերածվում է լաբորատորիայի։ Տղամարդիկ սիրում են փորձարկումներ կատարել. այսպես նրանք ոչ թե ձգտում են երկարացնել օրգազմը, այլ նոր զգացողություններ ունենալ։ Լավ սիրուհին չի կարծի, որ իր զուգընկերը խենթացել է, այլ արտահայտվելու հնավորություն կտա տղամարդուն։ Իսկ փորձարկումից հետո կգովի նրա երեւակայության եւ մտքի թռիչքը։
Կանոն №3 – Ասա՝ «այո»
Սեռական կյանքում տղամարդկանց դուր են գալիս են այն կանայք, ովքեր ճանաչում են իրենց մարմինը։ Իսկական սիրուհին մշտապես ասում է «այո»՝ ավելացնելով «վերեւ», «ներքեւ», «ավելի նուրբ»։ Այսպես տղամարդը չի անհանգստանում, որ կինը ուղղորդում է նրան, այլ իր զուգընկերուհուն իսկական նվեր է համարում։
Կանոն №4 – Ասա՝ «ոչ»
Տղամարդիկ մտածում են, որ իսկական սիրուհին պետք է կարողանա նաեւ մերժել, ավելի ճիշտ կլինի ասել՝ դիմադրել։ Եթե կինը միշտ ամեն ինչի պատրաստ է, կորցնում է իր հետաքրքրությունը։ Երբեմն կինը նույնպես պետք է դիմադրի տղամարդուն եւ իր առաջարկներով հանդես գա։
Կանոն №5 – Ցուցադրել ձեզ
Տղամարդիկ սիրում են աչքերով, այդ պատճառով նրանք շատ հաճախ են պոռնո ֆիլմեր դիտում, հաճախում գիշերային ակումբներ։ Ուստի, եթե կինը, մտածելով իր ավելորդ կիլոգրամների մասին, բարդույթավորվում եւ թաքնվում է սավանի տակ, տղամարդը հիասթափվում է նրանից։ Սա իհարկե սխալ մոտեցում է, քանի որ գայթակղության ժամանակ կինը տղամարդու երեւակայության մեջ Անջելինա Ջոլիի պատկերն ունի։
Կանոն №6 – Ավելի շատ սեքս
Տղամարդկանց մեծամասնությունը շատ լավ հասկանում է, որ կանայք ամեն կերպ փորձում են ռոմանտիկ հարաբերություններ հաստատել նրանց հետ՝ հոտավետ մոմեր, մետաքսե անկողին եւ այլն։ Սակայն տղամարդիկ իրեն բնույթով ավելի կոպիտ են ու ավելի շատ սեքսի, կրքի եւ անկեղծության կարիք ունեն։ Ուստի, պետք է մի կողմ դնել քաղաքակրթությունը եւ վայրի սեքսով զբաղվել։
Աղբյուրը՝ www.raut.ru