«Ֆորսաժ»-ի և Պոլ Ուոքերի երկրպագուների համար սովորական Էր դարձել, ի դեմս Միդոու Ռեյնի, տեսնել փոքրիկ աղջնակի, որը պարում Է կամ նստած Է իրենց կուռքի ձեռքերին: Բայց ժամանակ Է անցել, փոքրիկը մեծացել Է, և այժմ նրա մասին խոսում են ոչ միայն որպես հայտնի դերասանի դուստրի:

 

20-ամյա Միդոուն ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել Է, երբ հիշարժան ամսաթվերի կապակցությամբ սկսեց Instagram-ում լուսանկարներ զետեղել իր հոր հետ միասին: Մինչ այդ աղջիկը հայտնվում Էր «Ֆորսաժ» ֆիլմաշարի պրեմիերաներին և դերասանական կազմի հավաքույթներին, բայց տաբլոիդները նրանով ակտիվորեն չԷին հետաքրքրվում, գրում Է The Sun-ը:

Միդոուի մորից՝ Ռեբեկայից, դերասանը բաժանվել Էր, բայց դստեր հետ շատ ջերմ հարաբերություններ Էր պահպանում: Չնայած հոր դրական օրինակին, Միդոուն երբեք չի ցանկացել դերասանուհի դառնալ: Բայց մոդել՝ այլ բան Է: Աննկարագրելի գրավչության շնորհիվ աղջիկն արագորեն հաջողության հասավ այդ ոլորտում և արդեն հասցրել Է աշխատել մի քանի հայտնի լուսանկարիչների հետ:

Բայց հոր մասին Էլ աղջիկը երբեք չԷր մոռանում. լինելով դեռահաս՝ նա օգտվել Է իրավաբանի օգնությունից և հիմնել Պոլ Ուոքերի անվան հիմնադրամը: Նրա հայրը միշտ ձգտել Է օգնել մարդկանց և փրկել կենդանիներին. հենց դա պետք Է աներ հիմնադրամը՝ շարունակել Միդոուի հոր գործը:

 

Պոլ Ուոքերը հոլիվուդյան հայտնի դերասան Էր եւ «Ֆորսաժ» ֆիլմաշարի աստղ: Նա և նրա ընկերը զոհվել են սարսափելի վթարից, երբ վերադառնում Էին թայֆունից տուժածների օգնությանը նվիրված բարեգործական երեկույթից: Պոլի հիշատակին են նվիրել «Ֆորսաժ-7»-ը, և ֆրանշիզայի դերասանները կանոնավոր կերպով զետեղում են նրա հետ հին լուսանկարները՝ արտահայտելով իրենց սերը: