Հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գրիգորյանը հանգստի է մեկնել, որտեղից արդեն հասցրել է երկրպագուներին ուրախացնել լուսանկարներով։ Դերասանուհին հանդես է գալիս համարձակ կերպարներում, բազմաթիվ անգամներ լուսանկարներ է հրապարակել ու ցույց տվել բնական գեղեցկությունը։

Աննա Գրիգորյանի Instagram-ի էջում նոր լուսանկար է հայտնվել, որում դերասանուհին ներկայացել է քնքուշ կերպարում։ Նա կրում է ծաղկավոր, ուսերը բաց զգեստ։ Թեթեւ շպարով է, ամառային եթերային կերպարն ամբողջացնում են ականջօղերը։ Հրապարակմանը կից Աննան մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր առօրյա կերպարում։ Նա կրում էր զոլավոր վերնաշապիկ, տաբատ եւ ջինսե բաճկոն։ Դերասանուհին նուրբ վզնոցներ էր ընտրել ու առանց դիմահարդարման էր։

 

 

 

 

 

NEWS.am STYLE-