Նույնիսկ եթե ձեր ամուսինը նոբելյան մրցանակակիր է, բայց նրան բնորոշ չէ հետեւյալ կետերից գոնե մեկը, ապա կարող եք հավաքել նրա ճամպրուկը։ Զուգընկեր ընտրելիս հարկավոր է հաշվի առնել մի քանի կարեւոր երեւույթներ, որոնք բացահայտում են տղամարդու էությունը։

1. Կատարել խոստումները։

2. Հարգել ընտանիքի բոլոր անդամների ցանկությունը՝ անգամ ամենակրտսեր անդամինը։

3. Հաճոյախոսություններ անել. այլապես ինչու՞ եք ընդհանրապես ընտրել նրան։

4. Նա պետք է սպասի իր կնոջը մինչեւ վերջինս կպատրաստվի։ Նա չպետք է շտապեցնի կնոջը։

5. Ուրիշների ներկայությամբ տղամարդը մեծ հարգանքով պետք է վերաբերի իր կնոջը, ոչ՝ փակվի մյուս սենյակում եւ գարեջուր խմի։

6. Հագուստները կոկիկ դասավորի իր զգեստապահարանում։

7. Կարողանա նորոգել ծորակը եւ լուծել կենցաղային շատ այլ խնդիրներ։ Կամ այսպիսի խնդիրներ ծագելու դեպքում վարպետ կանչելուց հետո գոնե իմանա, թե ինչ պետք է խոսի նրա հետ։

8. Պահպանի տան մաքրությունը։

9. Պատրաստի ձվածեղից ավելի դժվար ուտեստ։ Իհարկե, խոսքը պատրաստման երկար գործընթաց ունեցող ճաշատեսակների մասին չէ, այլ՝ հարկ եղած դեպքում սեփական քաղցը հագեցնել կարողանալու։

10. Նվերներ տալ եւ ռոմանտիկ անակնկալներ պատրաստել։

 

 NEWS.am STYLE