Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի որդու` Նիկոլ Ազնավուրի կինը` Քրիստինա Սարգսյանը, Instagram–ի իր էջում հրապարակել է չորրորդ զավակի լուսանկարը։
«Շնորհավոր մեր որդու` Միսաքի 1 տարին»,– լուսանկարին կից գրել է նա։
Քրիստինա Սարգսյանը ծնվել է Երևանում 1986թ–ին։ «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրենն է։ Նիկոլան ու Քրիստինան չորս երեխա ունեն։
Հարցազրույցներից մեկի ժամանակ Նիկոլա Ազնավուրն ասել է, որ Միսաքն իր ու կնոջ նախապապերի անունն է։