Երգչուհի, «Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Դեպի երազանք» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։ Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Քրիստինան բաց գույնի կոմբինեզոն է կրում։ Երգչուհին այն համադրել է սպիտակ պայուսակի հետ։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները, արեւային ակնոցը, ինչպես նաեւ վառ շպարը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։