Երգչուհի Նատաշա Կորոլյովան շարունակում է հանրությանն ապշեցնել իր համարձակ ու բաց լուսանկարներով։ Եվ այս ամենը 46 տարեկան հասակում։ Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամբողջությամբ մերկ։ Նա Լոգարանում է, հագուստից նրա վրա ոչինչ չկա։ Չնայած նա կարծես ամաչելով փակել է մարմնի ինտիմ հատվածները։
«Եղունգներս այրվում են», «Մեր տիկնիկ», «Դու ուղղակի տիեզերք ես», «Այրում ես», «Ոչ մի գռեհիկ բան չկա, շատ գեղեցիկ է», «Շատ գեղեցիկ եւ քնքուշ լուսանկար է։ Ապրես, Նատաշա։ Եվ թող հեյթերները նախանձից պայթեն», - գրել են երկրպագուները։
Գտնվել են «հեյթերներ», որոնք քննադատել են Նատաշային մերկ կադրի համար եւ գտել են, որ այս կերպ նա փորձում է իր անձի նկատմամբ ուշադրություն գրավել։
«Ջրահարս եմ բռնել. այժմ նրան չորացնում եմ արեւին»,- լուսանկարը մակագրել էր Սերգեյ Գլուշկոն։