Մի քանի օր առաջ Մոսկվա է ժամանել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին՝ Ստեփանը։ Նա ապրում է ԱՄՆ-ում, սակայն ժամանակ առ ժամանակ այցելում է արտիստին։ Ստեփանը Տատյանա Վլասովայի որդին է, որի հետ դերասանն ամուսնացած էր մինչեւ 2015թ.-ը։ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից բաժանվելուց հետո Արմեն Բորիսովիչի առողջական վիճակը վատացել է, այդ պատճառով նա ստիպված է եղել թողնել թատրոնում շատ լիազորություններ։ Ստեփանը պնդում է, որ այժմ Ջիգարխանյանի ինքնազգացողությունն ավելի լավ է, թեեւ վերջերս նա չէր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։ Տարեց դերասանի խնամքի հարցում օգնում է պրոֆեսիոնալ բուժքույրը։
«Ինքս չէի սպասում, որ մեր հանդիպումն այդքան ջերմ կանցնի։ Թռիքչի օրը կանգ առա հյուրանոցում։ Ուշ էր՝ երեկոյան ժամը տասը, բայց ամեն դեպքում զանգահարեցի նրան։ Նա վերցրեց հեռախոսն ու ասաց. «Այսօր արի»։ Եվ ես գնացի՝ անկախ թռիչքից հետո հոգնածությունից։ Հանդիպումը ջերմ անցավ, մենք կարծես վերադարձանք քսան տարի առաջ։ Մենք հարաբերություններ չենք պարզել՝ ինչու ինչ-որ բան այնպես չի եղել։ Ամեն ինչ անցել է, առաջ ենք շարժվել»,- ասել է Ստեփանը։
Ռեժիսորի խորթ որդին հայտնել է, որ Մոսկվա է ժամանել աշխատանքային հարցերով եւ հոր մոտ օրվա ընթացքում մոտավորապես մեկ ժամ է եղել։ Ջիգարխանյանն 83 տարեկանի համար լավ է ըմբռնում եւ հիշողության հետ կապված խնդիրներ չունի։ «Իհարկե, ոչ ոք չի երիտասարդանում։ Սակայն վերջին կես տարվա ընթացքում նրան հաջողվել է ետ տալ ժամանակը։ Հիմա հայրս իրեն ավելի լավ է զգում, նա բացարձակապես սթափ է դատում։ Մեր շփման ընթացքում նա ոչ մի անգամ ավելորդ չի խոսել, կրկին չի հարցրել։ Թեեւ հինգ տարի առաջ ամեն ինչ այլ էր։ Հիշում եմ՝ նա մեծ զրույց է ունեցել Պոզների հետ, որի ընթացքում կարծես խառնաշփոթ վիճակում լիներ. անընդհատ կորցնում էրն խոսակցության թելը, մոռանում բառեր։ Հնարավոր է՝ դա դեղամիջոցների գերդոզավորման հետեւանք էր, որոնք նա այդ տարիներին ընդունում էր։ Չեմ դատում։
Այս երեք օրվա ընթացքում մենք երկար ժամանակ ենք անցկացրել միասին՝ կերել ենք, ֆուտբոլ նայել, իմ Instagram-ը։ Նա բացարձակ ադեկվատ է ընդունել ամենն, ինչ կատարվում է։ Հայրիկը նաեւ հուզական խոսակցություն է վարում, կատակում։ Նախկին Արմեն Բորիսովիչը»,- նկատել է Ստեփանը։
Նշենք, որ Ստեփան Արմենովիչ Ջիգարխանյանը ծնվելուց հետո կրել է Ստեփան Ալեքսանդրովիչ Գրիգորյան անունը։ Նրա հայրը՝ Ալեքսանդր Գրիգորյանն է՝ Երեւանի ռուսական դրամատիկական թատրոնի ստեղծագործական ղեկավարը։ Սակայն Ստեփանը նրա հետ հարաբերություններ չի պահպանել, քանի որ մայրը՝ Տատյանա Վլասովան, դեմ է եղել։
Ստեփան Արմենովիչը մանուկ հասակում նկարահանվել է ֆիլմերում, որոշ ժամանակ խաղացել բեմում, աշխատել որպես մոդել, ավարտվել Մոսկվայի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Հետագայում տեղափոխվել է Լաս Վեգաս։ Այնտեղ Սեփանը գտել է իր կոչումն անսապսելի ոլորտում՝ դարձել է պոկերի պրոֆեսիոնալ խաղացող։
style.news.am