
Երգչուհի Լոլիտան բաժանվել է ամուսնուց՝ Դմիտրիից, որի հետ ամուսնացած էր մոտ ինը տարի։ Միլյավսկայան խոստովանում է, որ այդ տարիներից հետո իրենց հարաբերությունները փոխվել են։ Ամուսինները հայտարարել են, որ հարկավոր է բաժանվել։
«Դիմայի հետ որոշել ենք, որ բաժանվելու ժամանակն է։ Մենք վերջին շրջանում սկսել ենք համաչափ վերավերվել միմյանց։ Սա ելք է, որպեսզի չվերածվենք մարդկանց, որոնք մշտապես հարաբերություններ են պարզում։ Ես հրաշալի «երիտասարդ» ամուսին եմ ունեցել շուրջ ինը տարի։ Ես նրան լավագույնն եմ ցանկանում, բոլորովին անկեղծ։ Անկեղծորեն, մի շաբաթ ապրումներ ունեի, հետո արդեն թքած ունեցած։ Հպարտանում եմ նրա համարձակությամբ, կարող էր մնալ ու ինձ հանդուրժել ամբողջ կյանքում։ Չեմ թողնի նրանց, ովքեր կփորձեն վատ բաներ գրել, վիրավորեն նախկինիս։ Հավանաբար վերջ։ Կարգավիճակն՝ ազատ։ Բայց դա չի նշանակում, որ ես ինձ համար նոր արկած կորոնեմ։ Միայնակ կապրեմ, կվայելեմ ընտանիքն ու աշխատանքը»,- հայտարարել է Լոլիտան։
Եթե Լոլիտան ամբողջությամբ անկեղծ էր ու հույզերով կիսվել է հետեւորդների հետ, Դմիտրին տեղի ունեցածը լուռ է վերապրում։ Նա հրաժարվել է Starhit-ի հետ զրույցում մեկնաբանել իրավիճակը՝ նշելով, որ պատրաստ չէ նման քայլի։
Շատերը վաղուց կարծում էին, որ աստղի ամուսնությունը տղամարդու հետ, որը նրանից երիտասարդ է, դատապարտված է ձախողման։ Դմիտրիի եւԼոլիտային տարիքային տարբերությունը 11,5 տարի է։ Շատերն էին կարծում, որ համակրելի մարզիչը դավաճանում է կնոջը, երբ վերջինս շրջագայությունների է մեկնում։ Ամեն դեպքում, Լոլիտայի խոսքով՝ իրենք փոխադարձաբար հագում են միմյանց։
Դմիտրիի հետ ամուսնությունը Լոլիտայի համար թվով հինեգերորդն էր։ Նախքան այդ նա նախընտրել է ամուսնանալ կա՛մ ստեղծագործող մարդկանց, կա՛մ գործարարների հետ։ Արտիստի ամենահայտնի միությունը համարվում է ամուսնությունը Ալեքսանդր Ցեկալոյի հետ։ Ասում էին, որ նա պրոդյուսերից բաժանվել է նրա դավաճանության պատճառով։ Լոլիտան հերքել է այդ վարկածը։